Արոնյանի հերթական ոչ-ոքին

aronyan

Անգլիայում ընթացող «London Chess Classic 2017» մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանի պարտիան արագ ավարտ է ունեցել:

Հայ գրոսմայստերը սպիտակներով մրցել է Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ: Խաղասկզբում ֆրանսիացին թեթև առավելություն է ստացել, որը զարգացնելու հնարավորություն է ունեցել, սակայն չի գտել լավագույն քայլը: 

Արդյունքում, 35-ամյա հայ շախմատիստն ամուր պաշտպանությունն է կառուցել, որը քանդելու համար ֆրանսիացին ռիսկի չի դիմել:

Снимок
Խաղային օրվա մյուս պարտիաներից առայժմ ավարտվել է միայն Յան Նեպոմնիաշչի ու Սերգեյ Կարյակինի դիմակայությունը: Ռուսները կիսել են միավորները:

Լևոն Արոնյանը վաստակել է 2,5 միավոր և ժամանակավորապես հավասարվել առաջատար Ֆաբիանո Կարուանային:

sport.times.am

Դիտվել է՝