Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք

bed52a99bed331e0d604637bf8aa4

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատել է ԱՄՆ դեսպանությունը Թել-Ավիվից տեղափոխելու ծրագիրը, հաղորդում է BBC-ն: Այդ հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել Սպիտակ տան ընդունելության սրահում:

Ինչպես հայտնել են Սպիտակ տնից, առայժմ Երուսաղեմում դեսպանատան համար համապատասխան կառույց չեն ընտրել, եւ դիվանագիտական ներկայացուցչության տեղափոխությունը կարող է տարիներ տեւել:

Ավելի վաղ արաբական երկրների առաջնորդները Թրամփին խնդրել էին ձեռնպահ մնալ նման որոշումից, որը կարող է տարածաշրջանում նոր հակամարտություն սադրել:

Երուսաղեմի կարգավիճակն ամենասուր եւ վիճելի հարցերից մեկն է Իսրայելի եւ հարեւան արաբական երկրների հարաբերություններում: Իսրայելը Երուսաղեմը համարում է իր մայրաքաղաքը, իսկ պաղեստինցիները պնդում են, որ Արեւելյան Երուսաղեմը պետք է դառնա իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

Այդ քաղաքը համարվում է երեք կրոնների կենտրոն.  հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ։ ՄԱԿ-ն Արևելյան Երուսաղեմի միակողմանի միավորումը չի ճանաչում։ Համարյա բոլոր պետություններն իրենց դեսպանատները տեղակայել են Մեծ Թել-Ավիվի շրջանում, բացառությամբ Բոլիվիայի և Պարագվայի, որոնց դեսպանատները տեղակայված են Երուսաղեմի արվարձանում։

Դեռևս 1995թ.-ին ԱՄՆ Կոնգրեսը որոշում է ընդունել ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին, սակայն ԱՄՆ կառավարությունը պարբերաբար հետաձգել է այն։ 

 

f-trumpwall-a-20170524-870x579 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝