Հայտնի են` «Մանչեսթեր Յունայթեդ» – ԲԿՄԱ խաղի մեկնարկային կազմերը

timthumb

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Երկու ակումբների թվիթերյան էջերը հրապարակել են մեկնարկային կազմերը:

Անգլիական թիմի հայտացուցակից կրկին բացակայում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջին 6 հանդիպումներում 28-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 5-րդ խաղը:

«Մանչեսթեր Յունայթեդ» – Ռոմերո, Շոու, Սմոլինգ, Լինդելյով, Վալենսիա, Էրրերա, Բլինդ, Պոգբա, Մատա, Ռաշֆորդ, Լուկակու

ԲԿՄԱ – Ակինֆեև, Նաբաբկին, Իգնաշևիչ, Վասին, Վ. Բերեզուցկի, Ֆերնանդես, Կուչաև, Գոլովին, Ձագոև, Վիտինյո, Չալով

«Կարմիր սատանաները» փլեյ-օֆֆի ուղեգիր չեն նվաճի, եթե խոշոր հաշվով պարտվեն ռուսներին ու նմանատիպ արդյունքով «Բազելը» հաղթի «Բենֆիկային»:

sport.times.am

Դիտվել է՝