Չեմպիոնների լիգա. Ի՞նչ պետք է իմանալ վերջին տուրից առաջ

timthumb (1)

Ի՞նչ պետք է սպասել եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի խմբային փուլի վերջին տուրից։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլ են դուրս եկել՝ «Բարսելոնա», «Բավարիա», «Բեշիկթաշ», «Չելսի», «Մանչեսթեր Սիթի», «Պարի Սեն Ժերմեն», «Տոտենհեմ», «Ռեալ»։

6-րդ տուրում կարող են եզրափակիչ փուլ դուրս գալ՝ «Ատլետիկո», «Բազել», ԲԿՄԱ, «Յուվենտուս», «Լեյպցիգ», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Նապոլի», «Պորտու», «Ռոմա», «Սևիլյա», «Շախտյոր», «Սպարտակ», «Սպորտինգ»:

Երրորդ տեղի համար են պայքարում՝ «Անդերլեխտ», ԱՊՕԵԼ, «Բորուսսիա Դորտմունդ», «Սելտիկ»:

Կմնան չորրորդ տեղում՝ «Բենֆիկա», «Ֆեյենորդ», «Մարիբոր», «Մոնակո», «Օլիմպիակոս», «Ղարաբաղ»:

6-րդ տուրում կկայանան հետևյալ խաղերը

Երեքշաբթի

A խումբ. «Մանչեսթեր Յունայթեդ» – ԲԿՄԱ, «Բենֆիկա»-«Բազել»
B խումբ. «Բավարիա» – «Պարի Սեն Ժերմեն», «Սելթիկ»,-«Անդերլեխտ»
C խումբ. «Ռոմա» – «Ղարաբաղ», «Չելսի» – «Ատլետիկո»
D խումբ. «Օլիմպիակոս» – «Յուվենտուս», «Բարսելոնա» – «Սպորտինգ»

Չորեքշաբթի

E խումբ. «Լիվերպուլ» – «Սպարտակ», «Մարիբոր» – «Սևիլյա»

F խումբ. «Շախտյոր» – «Մանչեսթեր Սիթի», «Ֆեյենորդ» – «Նապոլի»
G խումբ. «Պորտու» – «Մոնակո», «Լեյպցիգ» – «Բեշիկթաշ»
H խումբ. «Տոտենհեմ» – ԱՊՕԵԼ, «Ռեալ» – «Բորուսսիա Դորտմունդ»

Ուշադրության կենտրոնում

Ռոնալդուն կպահպանի՞ լավագույն ռմբարկուի կարգավիճակը

Դորտմունդի «Բորուսսիայի» հետ սեփական դաշտում կայանաիք խաղից առաջ Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորում է ռմբարկուական ցուցակը (5 տուրում 8 գոլ): Հեթ-տրիկ հեղինակելու դեպքում պորտուգալացին կկրկնի 2015-16թթ. խմբային փուլի սեփական ռեկորդը: Ռոնալդուի գոլ չխփելու պարագայում հեթ-տրիկ ձևակերպելու դեպքում նրան կարող են շրջանցել Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Վիսսամ Բեն-Յեդերը («Սևիլիա»), Էդինսոն Կավանին («Պարի Սեն Ժերմեն») և Նեյմարը («Պարի Սեն Ժերմեն»): 

Ո՞ւմ նկատմամբ են ավելի հաճախ խախտում կանոնները

Խմբային փուլի 5 խաղում Նեյմարի նկատմամբ ամենաշատն են խախտում կատարել՝ 20 անգամ: Համեմատության համար նշենք, որ Մեսսիի (10) և Ռոնալդու (4) նկատմամբ ավելի մեղմ են գտնվել: Նեյմարի հետևում են «Շախտյորից» Մարլոսը (16), «Մոնակոյից» Ֆաբինյոն (14) և «Յուվենտուսից» Դիբալան (14):

Առավելագույնին հավակնողները

«Պարի Սեն Ժերմենը» և «Մանչեսթեր Սիթին» խմբային փուլը կարող են առանց միավոր կորցնելու ավարտել: Նախկինում 6 թիմ հասել է այդ հաջողությանը: Նման արդյունքի համար «Մանչեսթեր Սիթին» պետք է «Շախտյորին» հաղթի Խարկովում, իսկ ՊՍԺ-ն՝ արտագնա խաղում «Բավարիային»: Պետք է ընդգծել, որ Յուպ Հայնկեսի վերադարձից հետո մյունխենցիները խմբային փուլի 3 խաղերում հաղթել են:

Անգլիական գերիշխանություն

Շատ մեծ է հավանականությունը, որ Անգլիան կդառնա 1/8 եզրափակչում միանգամից 5 ներկայացուցիչ ունեցող առաջին երկիրը: «Չելսի», «Մանչեսթեր Սիթի», «Տոտենհեմ» եռյակն արդեն 1/8-ում է, իսկ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ պետք է մրցակիցներին հաղթեն սեփական դաշտում:

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է (բայց շա՜տ քիչ հավանական) աննախանձելի ցուցանիշ սահմանել, եթե ԲԿՄԱ-ին պարտվի 7 կամ ավելի գնդակի տարբերությամբ, իսկ «Բազելը» հաղթի «Բենֆիկային»՝ Ժոզե Մոուրինյուի թիմը պատմության մեջ առաջինը կլինի, որ մեկնարկային 4 խաղում հաղթելով՝ դուրս չի գա եզրափակիչ փուլ:

Ռեկորդը հարցականի տակ է

Խմբային փուլի ընթացքում արդեն արձանագրվել է 256 գոլ, այսինքն՝ 51.20 գոլ՝ յուրքանչյուր տուրում: Եվս 36 անվրեպ հարված, ու կկրկնվի 1999-00թթ. մրցաշրջանի ռեկորդը: Եթե վերջին տուրում թիմերից յուրաքանչյուրը գոնե մեկ գոլ խփի, ապա շատ մոտ կլինենք նոր ռեկորդին:

sport.times.am

Դիտվել է՝