«Ինտերը» ջախջախեց «Կիևոյին» և դարձավ առաջատար

image

Իտալիայի առաջնությունում շարունակվում է «Ինտերի» անպարտելիության շարքը (15 խաղ՝ 12 հաղթանակ, 3 ոչ-ոքի։)

15-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տոնեց «Կիևոյի» նկատմամբ։ Միլանյան թիմի ֆուտբոլիստները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին Ստեֆանո Սորենտինոյի պաշտպանած դարպասը․ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Իվան Պերիշիչը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մաուրո Իկարդին և Միլան Շկրինյարը։

Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Այժմ Լուչանո Սպալետիի թիմն ունի 39 միավոր և երկրորդ տեղում գտնվող «Նապոլիին» գերազանցում է 1 միավորով։ «Կիևոն» մնաց 20 միավորով 12-րդ տեղում։

Ա Սերիա, 15-րդ տուր

«Ինտեր» – «Կիևո»՝ 5։0
Գոլերը՝ Պերիշիչ 23՛, 58՛, 90+2՛, Իկարդի 38՛, Շկրինյար 60՛

sport.times.am

Դիտվել է՝