«Չելսին» հաղթեց «Նյուքասլին», Ազարը՝ դուբլի հեղինակ

timthumb (3)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց «Նյուքասլի» նկատմամբ։ 

«Սթեմֆորդ Բրիջում» կայացած հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Դուայթ Գեյլը։ Նախքան ընդմիջում Էդեն Ազարի և Ալվարո Մորատայի գոլերի շնորհիվ «ազնվականներն» առաջ անցան, իսկ երկրորդ կեսում Ազարը դուբլ ձևակերպեց՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։

Այս հաղթանակից հետո «Չելսին» ունի 32 միավոր և հավասարվել է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին», որը տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել։ «Նյուքասլը» մնաց 15 միավորով՝ 12-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր

«Չելսի» – «Նյուքասլ»՝ 3։1
Գոլերը՝ Ազար 21՛, 74՛ / 11-մետրանոց, Մորատա 33՛ – Գեյլ 12՛

sport.times.am

Դիտվել է՝