ԱՊԼ. Հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը

timthumb (3)

Անգլիայի Պրենմիեր լիգան հայտնել է հոկտեմբեր ամսվա լավագույնների անունները:

Նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն: Գերմանացին այդ ժամանակահատվածում մասնակցել է «քաղաքայինների» բոլոր երեք խաղերին, որոնցում 3 գոլ է խփել ու նույնքան գոլային փոխանցում կատարել:

Լավագույն մարզչի մրցանակը երկրորդ ամիսն անընդմեջ ստացել է «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան: Կատալոնացու թիմը հաղթել է բոլոր երեք խաղերում: Այդ հանդիպումներում մանչեսթերցիները 13 գոլ են խփել ու 5 գնդակ բաց թողել:

Լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել «Սաութհեմթոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Սոֆիան Բուֆալը: Մարոկկացին անհատական հիանալի անցումից հետո գրավել է «Վեսթ Բրոմվիչի» դարպասը:

sport.times.am

Դիտվել է՝