Իտալիան չի մասնակցի Աշխարհի առաջնությանը

image

Աշխարհի առաջնության անցումային խաղում Իտալիան սեփական հակի տակ ընդունել էր Շվեդիային ու չկարողացավ հաղթանակի հասնել: Գրանցվեց 0:0 հաշիվը:

Առաջին մրցավեճում «սկուադրա աձուրան» պարտվել էր 0:1 հաշվով, ինչի պատճառով չկարողացավ հաղթահարել փլեյ-օֆֆ փուլը:

Հանդիպման ընթացքում իտալացիները մի քանի լավ գոլային պահեր ստեղծեցին, սակայն այդպես էլ չկարողացան գրավել Ռոբին Օլսենի դարպասը:

Նշենք, որ Իտալիան իր պատմության ընթացքում երրորդ անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Վերջին անգամ նման դեպք գրանցվել էր 1958 թվականին: Ուշագրավ է, որ այդ տարի Մունդիալն անցկացվել է Շվեդիայում:

Տեսանյութ

sport.times.am

Դիտվել է՝