Կոնֆլիկտ Կոնտեի ու Լուիսի միջև. բրազիլացին պատճառը ոչ ֆուտբոլային է համարում

timthumb (28)

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կարևոր խաղին (1:0), ինչը նրա ու գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի միջև կոնֆլիկտի շուրջ խոսակցություններ է առաջացրել: Բրազիլացին ընդգրկված չի եղել այդ մրցավեճի հայտացուցակում: Ավելին, նա թիմից առանձին է մարզվել:

Իտալացին ասել է` 30-ամյա ֆուտբոլիստի ապագան «թոշակառուների» կազմում հարցականի տակ է և հայտնել է, որ ավելի մեծ հույսեր է կապում մեկ այլ կենտրոնական պաշտպան` Անդրեաս Կրիստիանսենի հետ:

«Լուիսը պետք է շատ աշխատի, այլապես կմնա պահեստայինների թվում կամ նույնիսկ հայտացուցակում չի ընդգրկվի: Դավիդն ապագա ունի՞ «Չելսիում»: Չգիտեմ: «Չելսիի» ներկան ու ապագան Կրիստիանսենն է»,- ասել է Կոնտեն:

«The Times»-ին հայտնիէ դարձել, որ Լուիսն իր նկատմամբ նման վերաբերմունքը կապում է ոչ թե «վատ խաղի», այլ Դիեգո Կոստայի հետ ընկերություն անելու հետ: Վերջինս 48-ամյա մասնագետի հետ վիճաբանելուց հետո տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»: Լուիսը մի քանի անգամ փորձել է մարզչին հաշտեցնել հարձակվողի հետ և նույնիսկ նրանց ընթրիքի հրավիրել, բայց ապարդյուն:

Նշվում է նաև, որ ընթացիկ մրցաշրջանում կտրուկ նվազել է նաև հարձակվողական ոճի կիսապաշտպան Վիլիանի խաղաժամանակը: Դա նույնպես կապում են բրազիլացու և Կոստայի ընկերության հետ:

sport.times.am

Դիտվել է՝