Ընտրական փուլի թիմերի ու ֆուտբոլիստների ուշագրավ վիճակագրություն

timthumb (2)

«InStat» վիճակագրական կազմակերպությունը հրապարակել է ԱԱ-2018-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մի քանի հետաքրքիր վիճակագրական տվյալներ:

Ամենաշատ փոխանցում կատարող թիմը դարձել է Իսպանիայի հավաքականը: «Ֆուրիա ռոխան» միջինը մեկ խաղում 803 փոխանցում է կատարել: Երկրորդ տեղում է Գերմանիան (781), իսկ երրորդում` Անգլիան (684):

Ֆուտբոլիստների հաշվարկում ամենաշատ փոխանցումը կատարել է Գերմանիայի կիսապաշտպան Տոնի Կրոսը: Նա միջինը մեկ մրցավեճում 121 փոխանցում է գրանցել:

Սուր փոխանցումների հաշվարկում առաջատար է դարձել Սերբիան ներկայացնող Դուշան Տադիչը` 66: Միջինը մեկ հանդիպման ցուցանիշով առաջատարը Բոսնիա և Հերցոգովինայի խաղարկող Միրալեմ Պյանիչն է` 8,5: 

Դեպի տուգանային հրապարակ կատարած փոխանցումների վիճակագրությունը գլխավորում է Կրիստիան էրիկսենը: Դանիացին աչքի է ընկել 132 նմանատիպ փոխանցմամբ: 

Միջինը մեկ խաղի ցուցանիշով առաջատարը պորտուգալացի Ռիկարդու Կուարեժման է` 17,7, ով բոսնիացու համեմատ քիչ խաղերի է մասնակցել:

sport.times.am

Դիտվել է՝