Շանհայ. Նադալի ջախջախիչ հաղթանակը, Ֆեդերերը դժվարությունների հանդիպեց

timthumb

Շանհայում ընթացող «Մասթերս» կարգի մրցաշարում հաղթանակով են մեկնարկել ATP-ի դասակարգման աղյուսակի առաջատարներ Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը:

Իսպանացին մրցել է ամերիկացի Ջարեդ Դոնալդսոնի հետ ու 6:1, 6:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնել: Յուրաքանչյուր սեթում Ռաֆան երկուական բրեյք է կատարել:

1/8 եզրափակչում Նադալի մրցակիցն է լինելու իտալացի Ֆաբիո Ֆոնինին, ով երեկ առավելության է հասել Լյուկա Պյուիլի նկատմամբ (7:6, 6:4):

Համեմատաբար ավելի դժվարին հաղթանակ է գրանցել Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացին մրցել է լավ մարզավիճակում գտնվող Դիեգո Շվարցմանի հետ: Առաջին սեթում 36-ամյա թենիսիստն ավելի լավ է գործել թայ բրեյքում, իսկ երկրորդ սեթում որոշիչ է դարձել նրա բրեյքը: Գրանցվել է 7:6 (4), 6:4 հաշիվը:

Ֆեդերերի հաջորդ մրցակիցն է դառնալու ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովը, ով պարտության է մատնել Ֆելիսիանո Լոպեսին (7:6, 1:6, 6:4):

Խաղային օրվա մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Գրիգոր Դիմիտրով – Ռայան Հարսիոն` 3:6, 6:3, 7:6 (6)

Ալեքսանդր Զվերև – Ալյաժ Բեդենե` 4:0 (Բեդենեն հրաժարվել է հետագա պայքարից)

Ժիլ Սիմոն – Դավիդ Գոֆեն` 7:6 (4), 6:3

Սեմ Քուերի – Ֆրենսիս Տյաֆո` 6:3, 7:6 (7)

Յան Լեոնարդ Շտրուֆ – Քևին Անդերսոն` 7:6 (5), 7:6 (2)

Սթիվ Ջոնսոն – Ու Դի` 6:2, 6:1

Ջոն Իզներ – Ստեֆանո Ցիցիպաս` 7:6 (2), 7:6 (9)

Վիկտոր Տրոիցկի – Դոմինիկ Տիմ` 6:3, 3:6, 7:6 (5)

sport.times.am

Դիտվել է՝