Ընտրվել է շախմատի աշխարհի չեմպիոնի խաղի անցկացման վայրը

timthumb

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) կողմնորոշվել է աշխարհի չեմպիոնի կոչման հանդիպման անցկացման վայրի շուրջ: Այդ մասին տեղեկացնում է «El Pais»-ը:

Չեմպիոնական մրցախաղը կայանալու է Լոնդոնում` 2018 թվականի նոյեմբերին:

Ավելի վաղ համաշխարհային շախմատի գլխավոր իրադարձությունն անցկացնելու ցանկություն էին հայտնել Ճապոնիան, Հարավային Կորեան ու Սինգապուրը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի շախմատային թագը խաղարկվեց Նյու Յորքում: Գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը թայ-բրեյքում հաղթեց հավակնորդ Սերգեյ Կարյակինին:

sport.times.am

Դիտվել է՝