«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի համար հատուկ մարզիչ է վարձելու

timthumb (1)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան անձնական մարզիչ է ունենալու: Այդ մասին գրում է abola.pt-ն: 

Անգլիական ակումբը կարծում է, որ ֆրանսիացին ճիշտ չի վազում, ինչը վնասվածքների ռիսկ է առաջացնում: Հատուկ մարզիչը 24-ամյա ֆուտբոլիստի հետ հենց այդ ուղղությամբ է աշխատելու:

«Կարմիր սատանաները» եկել են այն եզրակցությանը, որ Պոլի մարմինը շատ ծանր է, ինչը ծանրաբենռնվածություն է առաջացնում ոտքերի համար: Մարզիչը նրան սովորեցնելու է այնպես վազել, որ այդ հանգամանքը չխանգարի նրան:

Հիշեցնենք, որ Պոգբան սեպտեմբերի 12-ին վնասվածք է ստացել և մինչև նոյեմբեր շարքից դուրս մնացել:

sport.times.am

Դիտվել է՝