Կիրյոս․ Եթե ես Ջոկովիչի նման հարվածեի, ինձ կորակազրկեին մինչև 2025 թվականը

image

Դոհայի մրցաշարի եզրափակիչ՝ Նովակ Ջոկովիչ – Էնդի Մարեյ հանդիպման ժամանակ Ջոկովիչը գնդակն ուղարկեց տրիբունայի ուղղությամբ։ Նման պահվածքի համար սերբ թենիսիստը մրցավարի կողմից պարզապես զգուշացում ստացավ։

Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը կարծում է, որ եթե ինքը նման բան աներ, ապա խիստ պատժամիջոցներ կկիրառեին։

-Ինձ նման պահվածքի համար պարտություն կգրանցեին և կորակազրկեին մինչ 2025 թվականը,- «Twitter»-ի իր էջում գրել է սկանդալային պահվածքով հայտնի թենիսիստը և հրապարակել Ջոկովիչի հարվածի շարժանկարը։

Դիտվել է՝