Հայտնի է` որտեղ կկայանան 2024 և 2028 թթ. ամառային Օլիմպիական խաղերը

timthumb (2)

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է, որ 2024 եւ 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի քաղաքներ են ընտրվել Փարիզը և Լոս Անջելեսը: Սակայն, դեռևս հայտնի չէ, թե որ քաղաքն է առաջինն ընդունելու Խաղերը: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

2024 և 2028 թթ. ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել էին նաև Համբուրգը, Բուդապեշտը և Հռոմը, բայց վերջնական ցուցակում ընդգրկվել էին Փարիզն ու Լոս Անջելեսը:

Խաղերի անցկացման հերթականությունը վերջնական կորոշվի սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի 131-րդ համաժողովի ընթացքում: Մինչ այդ ֆրանսիացիներն ու ամերիկացիները միասին պետք է համաձայնության գան:

Երկու քաղաքներն էլ Օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն. Փարիզ՝ 1900 և 1920 թթ., Լոս Անջելես` 1932 և 1984 թթ.:

Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանա Տոկիոյում:

sport.times.am

Դիտվել է՝