Մորատա․ Անգլիական ֆուտբոլն իսկապես տարբերվում է իսպանականից և իտալականից

timthumb (2)

«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան պատմել է, թե Անգլիայի առաջնությունն ինչով է տարբերվում Իսպանիայի և Իտալիայի առաջնություններից։ Հիշեցնենք, որ Մորատան «Ռեալում» և «Յուվենտուսում» խաղալու փորձ ունի։

-Հիմա «Չելսիում» գոլեր եմ խփում և գոլային փոխանցումներ եմ կատարում միայն գլխով, բայց հույս ունեմ՝ շուտով նաև ոտքերս կօգտագործեմ։ Իսկապես անգլիական ֆուտբոլը տարբերվում է իսպանականից և իտալականից։ Այստեղ շատ ավելի քիչ ժամանակ ունես հանգստանալու համար, քանի որ անընդհատ գնդակի համար պայքար է ընթանում։ Անգլիայում խաղալու համար անհրաժեշտ են ֆիզիկական լավ տվյալներ և ամուր նյարդեր։

Պաշտպանվելու տեսանկյունից փոքր-ինչ նմանություն կա իտալական ֆուտբոլի հետ․ երբ մրցաշարային աղյուսակի վերնամասում չգտնվող թիմերը շատ համակարգված են խաղում, և նրանց պաշտպանությունը կոտրելը շատ բարդ է։ Իսկ երբ մրցակիցդ նախընտրում է խաղալ, վերահսկել գնդակի տեղաշարժը, առաջանում են ազատ տարածություններ և գրոհելու հնարավորություններ,- ասել է Մորատան «Չելսիի» պաշտոնական կայքի հետ զրույցում։

sport.times.am

Դիտվել է՝