ՉԼ․ «Ռեալը» և «Տոտենհեմը» մեկնարկեցին հաղթանակով

image

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հաղթանակով մեկնարկեց 2017-18թթ․ խաղարկությունում։ «Սերուցքայինները» խմբային փուլի առաջին տուրում հյուրընկալեցին ԱՊՕԷԼ-ին և առավելության հասան 3։0 հաշվով․ դուբլի հեղինակ դարձավ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ գոլ էլ խփեց Սերխիո Ռամոսը։

H խմբի մյուս խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց Դորդմունդի «Բորուսսիային»։ Հանդիպման հերոսը Հարի Քեյնն էր, ով նախ օգնեց աչքի ընկնել Սոն Հին Մինին, ապա դուբլ ձևակերպեց, իսկ դորտմունդցիների կազմում գեղեցիկ գոլով աչքի ընկավ Անդրեյ Յարմոլենկոն։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
H խումբ

«Ռեալ» – ԱՊՕԷԼ՝ 3։0
Գոլերը՝ Ռոնալդու 12՛, 51՛ / 11-մետրանոց, Ռամոս 61՛

«Տոտենհեմ» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 3։1
Գոլերը՝ Մին 4՛, Քեյն 15՛, 60՛ – Յարմոլենկո 11՛
Հեռացում՝ Վերտոնգեն 90+2՛

sport.times.am

Դիտվել է՝