Մարսելոն որակազրկվել է մրցակցին միտումնավոր հարվածելու համար

timthumb (1)

Իսպանիայի առաջնության կարգապահական կոմիտեն որոշել է որակազրկել «Ռեալի» պաշտպան Մարսելոյին: Նա բաց կթողնի իր թիմի առաջիկա երկու խաղերը,- գրում է as.com-ը: 

Պրիմերայի 3-րդ տուրի «Լևանտեի» հետ հանդիպման (1:1) ժամանակ բրազիլացին ընկած վիճակում միտումնավոր հարվածել է վալենսիացիների կիսապաշտպան Ջեֆերսոն Դեմեին: Այդ դրվագի համար 29-ամյա ֆուտբոլիստը կարմիր քարտի էր արժանցել: 

Մարսելոյի պահվածքը գնահատվել է կոպիտ, բայց առանց հետագա ծանր հետևանքների: Նման դեպքերի համար նախատեսված է 1-3 խաղի որակազրկում:

Այսպիսով, բրազիլացին բաց կթողնի Լա լիգայի` «Ռեալ Սոսյեդադի» ու «Բետիսի» հետ հանդիպումները:

Դիտվել է՝