Աշխարհի գավաթ. Արոնյանը` քառորդ եզրափակչում

timthumb

Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանը հերթական հաղթանակն է տոնել:

Հայ շախմատիստը մրցել է ռուս Դանիլ Դուբովի հետ ու 1:5:0,5 հաշվով առավելության հասել:

Երեկ խաղարկված առաջին պարտիայում ոչ-ոքի էր գրանցվել, իսկ այսօր Արոնյանը մրցում էր սպիտակ խաղաքարերով: Մրցախաղը շարունակվել է 97 քայլ: Մեկական թագավորով ու զինվորով մնացած մրցակիցների հանդիպումը անխուսափելիորեն ավարտվելու էր Լևոնի հաղթանակով, քանի որ նա շահելու էր մրցակցի զինվորը: Այդ ամենը հասկանալով` Դուբովը հանձնվել է:

Այսպիսով, Արոնյանը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր: Հիշեցնենք, որ եզրափակիչ դուրս եկած երկու շախմատիստներն արժանանալու են աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք:

Снимок

sport.times.am

Դիտվել է՝