Հայտնի է Հավակնորդների մրցաշարի վայրն ու ժամկետը

timthumb

Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը, Բեռլինում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը` հղում կատարելով մրցաշարի կազմակերպիչ World Chess-ին: 

Մրցաշարին կմասնակցեն 8 շախմատիստ, իսկ հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ:

Հավակնորդների մրցաշարին իրավունք ունի մասնակցելու Սերգեյ Կարյակինը՝ որպես աշխարհի չեմպիոնի կոչման վերջին մրցախաղի պարտվող մասնակից:

Մրցաշարում Սերգեյ Կարյակինին կմիանան ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները, Աշխարհի Գավաթի խաղարկության հաղթողը և երկրորդ մրցանակակիրը, 2017 թվականի ընթացքում միջին ամենաբարձր գործակից ունեցող երկու շախմատիստները և ևս մեկ շախմատիստ կազմակերպչի կողմից կստանա մասնակցության «wild card»:

sport.times.am

Դիտվել է՝