Զիդան. «Ռեալը» հարձակվողի խնդիր ունի

image

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ թիմը կենտրոնական հարձակվողների քանակի խնդիր ունի:

«Դիտելով մեր կազմին, կարելի է ասել, որ մենք դասական կենտրոնական հարձակվողի խնդիր ունենք: Ես ուզում էի, որ Մորատան թիմում մնար, սակայն նա ցանկացավ այլ ակումբում մեկնարկային կազմի խաղացող լինել: Դա նրա որոշումն է:

Մենք փորձում էինք ամռանն այլ հարձակվող գտնել: Հիմա թիմում միայն Մայորալն է մնացել: Նա չմասնակցեց «Լևանտեի» հետ հանդիպմանը, բայց դա իմ որոշումն էր: Նա կլինի ԱՊՕԵԼ-ի հետ հանդիպման հայտացուցակում: Բորխան խաղալու մեծ ցանկություն ունի:
Շատ ուրախ ենք, որ Ռոնալդուն վերադարձել է: Նա ֆունկցիոնալ ու հոգեբանական տեսանկյունից շատ լավ վիճակում է»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «Football Espana»-ն:

«Ռեալ» – ԱՊՕԵԼ հանդիպումը կկայանա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում` սեպտեմբերի 13-ին:

sport.times.am

Դիտվել է՝