Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի ուշագրավ ռեկորդները

timthumb (7)

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2017-18թթ. խաղարկության խմբային փուլը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է խմբային փուլի մի շարք ուշագրավ ռեկորդներ:

Ֆուտբոլիստներ

Ռեկորդների հաշվարկման մեջ չեն ներառվել երկրորդ խմբային փուլերը (չի անցկացվում 2003 թվականից), իսկ գոլերի հեղինակները պետք նվազագույնը 10 անգամ աչքի ընկած լինեին:

Խմբային փուլի թվերը

Ամենաշատ խաղերը` Իկեր Կասիլյաս («Ռեալ», «Պորտու») – 87

Ամենաշատ գոլերը` Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 57

Լավագույն միջին արդյունավետությունը` Լիոնել Մեսսի – 57 խաղ 57 գոլ (մեկ խաղում` 1 գոլ)

Ամենաշատ մրցաշրջանները` Իկեր Կասիլյաս – 19

Մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլերը` Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 11 գոլ (2015թ.)

Մեկ խաղում ամենաշատ գոլերը` Լուիս Ադրիանո – 5 (ԲԱՏԷ – «Շախտյոր»` 0:7, 2014թ.)

Արագության ռեկորդներ

Ամենաարագ գոլը` Ժոնաս – 10,96 վայրկյան («Վալենսիա» – «Բայեր»` 3:1, 2011 թ.)

Ամենաարագ ինքնագոլը` Ինիգո Մարտինես – 2 րոպե, 9 վայրկյան («Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ Սոսյեդադ»` 1:0, 2013թ.)

Ամենաարագ հեթ-տրիկը` Բաֆետիմբի Գոմիս – 9 րոպե («Դինամո»Զ.–«Լիոն»` 1:7, 2011թ.)

Տարիքային ռեկորդներ

Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը` Սելեստին Բաբաայարո – 16 տ. և 87 օր. («Անդերլեխտ»-«Ստյաուա»`1:1, 1994թ.)

Ամենաերիտասարդ գոլի հեղինակը` Պիտեր Օֆորի Կուայե – 17 տ. ու 195 օր. («Ռուսենբորգ»-«Օլիմպիակոս»` 5:1, 1997թ.)

Ամենատարեց ֆուտբոլիստը` Մարկո Բալոտա – 43 տ. և 253 օր. («Ռեալ» – «Լացիո»` 3:1, 2007 թ.)

Գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ Ֆրանչեսկո Տոտտի – 38 տ և 59 օր. (ԲԿՄԱ – «Ռոմա»` 1:1, 2014թ.)

Ակումբներ (2017-18թթ. ներառած)

Ամենաշատ մրցաշրջաններ` 22 – «Բարսելոնա», «Ռեալ», «Պորտու»

Ամենաշատ միավորներ` 18 (վեց անգամ) – «Միլան» (1992-93թթ.), ՊՍԺ (1994-95), «Սպարտակ» (1995-96), «Բարսելոնա» (2002-03), «Ռեալ» (2011-12 и 2014-15)

Ամենաքիչ միավորները` 0 (19 անգամ) – վերջին անգամ Զագրեբի «Դինամոն» ու «Բրյուգեն» (2016-17թթ.)

Մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլերը` 21 – «Բորուսսիա» Դ. (2016-17)

Ամենաքիչ գոլերը` 0 (երեք անգամ) – «Դեպորտիվո» (2004-05), «Մաքքաբի» Հայֆա (2009-10), «Դինամո» Զ. (2016-17)

Ամենաշատ բաց թողած գոլերը` 24 (երկու անգամ) – ԲԱՏԷ (2014-15) և «Լեգիա» (2016-17

Խաղեր

Ամենաարդյունավետ հանդիպումը` «Բորուսսիա» Դ. – «Լեգիա»` 8:4 (2016-17թթ․)

Ամենաարդյունավետ ոչ-ոքին` 4:4 (երկու անգամ). «Համբուրգ» – «Յուվենտուս» (2000թ.) և «Բայեր» – «Ռոմա» (2015թ.)

Ամենախոշոր հաղթանակը` 8:0 (երկու անգամ). «Լիվերպուլ» – «Բեշիկթաշ» (2007թ) և «Ռեալ» – «Մալմյո» (2015թ)

sport.times.am

 
Դիտվել է՝