Բեյլը` իր գլխավոր թերության, երջանկության և ցավազրկումներով խաղալու մասին

timthumb (1)

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Գարեթ Բեյլը «El Pais» պարբերականին տված հարցազրույցում անկեղծացել է մի քանի հարցի շուրջ:

«Ես բավականին ալարկոտ եմ: Հավանաբար, դա իմ գլխավոր թերությունն է: Երջանիկ եմ, երբ առողջ եմ: Վնասվածքների բացակայություն ու խաղալու հնարավորություն․ ահա թե ինչն է երջանկացնում ինձ: 

Ի՞նչն է ամենադժվարը ֆուտբոլում: Շատ արտագնա խաղերի մեկնելը և տանից հեռու լինելը: Դուք ցանկանում եք ընտանիքի ու ընկերների հետ լինել, սակայն ստիպված եք հեռանալ: 

Երբ երեք ամիս շարքից դուրս եք լինում, դժվար է մի փոքր էլ սպասել: Իհարկե, հեշտ է ասել, որ պետք է շարունակեի ապաքինվել վնասվածքից, բայց երբ տեսնում ես, որ թիմակիցներդ այդքան կարևոր խաղերի են մասնակցում, դժվար է տեղում նստած մնալ:

Խաղալու համար ստիպված էի ցավազրկող ներարկումների գնալ: Միգուցե, պետք է համբերություն ունենայի, որպեսզի վերջնականապես ապաքինվեի: Դա ինձ թույլ կտար ավելի լավ հանդես գալ, ինչը սրունքի ցավի պատճառով չէի կարող անել»,- ասել է ուելսցին:

sport.times.am

Դիտվել է՝