Արոնյանը հաղթեց նաեւ Եվրոպայի չեմպիոնին

image

Վրաստանում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանը դժվարությամբ հաղթահարեց 1/16 եզրափակչի փուլը: Հայ գրոսմայստերը մրցում էր Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մատլակովի հետ և ընդհանուր հաղթանակի համար ստիպված էր 2-ի փոխարեն 8 պարտիա խաղալ: 

Դասական շախմատում անցկացված երկու մրցախաղերում հայ ու ռուս շախմատիստները երեկ սպիտակ խաղաքարերով մեկական պարտիա հաղթեցին: Նշանակվեց թայ-բրեյք, որի երկու պարտիաները նույնպես խաղաղ ելք ունեցան: Կայծակնային շախմատի կանոններով անցկացված 3-րդ ու 4-րդ պարտիաներում մրցակիցները նույնպես սպիտակներով ավելի ուժեղ գտնվեցին:

Որոշիչ դարձավ միայն բլից մրցակարգով (5 րոպե+3 վայրկայն ամեն քայլի համար) հանդիպումները, որոնցից առաջինում հայկական շախմատի առաջատարը հաղթեց սևերով` մրցակցին մատ հայտարարելով: Իսկ վերջին պարտիայում անխուսափելի ոչ-ոքիի ժամանակ Մատլակովը հանձնվեց: 

Այսպիսով, Արոնյանը մեծ դժվարությամբ նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր:

Թայ-բրեյքի 5-րդ պարտիան

1111 22222

Դիտվել է՝