ԱԱ-2018․ Հայաստանի հավաքականը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ

timthumb (1)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվեց Ղազախստանի ընտրանուն և ոչ-ոքի խաղաց։

«Աստանա Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ 26-րդ րոպեին Մարկո Պիզելիի փոխանցումից հետո Հայաստանի հավաքականին առաջ մղեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ պատասխան գոլը 61-րդ րոպեին խփեց Բաուրժան Տուրիսբեկը։

Այսպիսով, ընտրական փուլի 10 խաղում Հայաստանի հավաքականը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց E խմբի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Ղազախստանը 3 միավորով եզրափակեց աղյուսակը։ E խմբից առաջին հորիզոնականով պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ Լեհաստանի հավաքականը։ Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլի ուղեգիր են ստանում խմբերի առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը, իսկ 9 խմբերի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած 8 լավագույն հավաքականները մասնակցում են անցումային խաղերի։

E խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը

1.Լեհաստան – 25 միավոր

2.Դանիա – 20 

3.Մոնտենեգրո – 16 

4.Ռումինիա – 13

5.Հայաստան – 7

6.Ղազախստան – 3

ԱԱ-2018, ընտրական փուլ, 10-րդ տուր
E խումբ

Ղազախստան – Հայաստան՝ 1։1
Գոլերը՝ Տուրիսբեկ 61՛ – Մխիթարյան 26՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

sport.times.am

Դիտվել է՝