Էրնանդես․ Ռոնալդուն պետք է վերադառնա և գոլեր խփի

image

«Ռեալի» պաշտպան Տեո Էրնանդեսն Իսպանիայի առաջնության երրորդ տուրի՝ «Լևանտեի» հետ ոչ-ոքի (1:1) ավարտված հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Այս ոչ-ոքիի պատճառով մեզ լավ չենք զգում, բայց շարունակելու ենք աշխատել և պայքարել միավորների համար։ Խաղից խաղ ավելի հաջող հանդես կգանք։ Այո՛, դժգոհ ենք արդյունքից, բայց հիմա պետք է մտածենք Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպման մասին։ 

«Լևանտեի» հետ խաղում չօգտագործեցինք մեր պահերը, իսկ մրցակիցն ունեցավ միայն մեկ հնարավորություն և գոլ խփեց։ Սպասում ենք Ռոնալդուին․ Կրիշտիանուն պետք է վերադառնա և սկսի գոլեր խփել,- Էրնանդեսի խոսքը մեջբերված է «AS»-ից։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողնում Իսպանիայի առաջնության մեկնարկն Իսպանիայի սուպերգավաթի խաղում մրցավարին հրելու համար ստացած որակազրկման (5-խաղյա) պատճառով։

sport.times.am

Դիտվել է՝