«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին միավորները կորցրեց

timthumb (1)

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին միավորները կորցրեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 2017-18թթ․ խաղարկությունում։

Չորրորդ տուրում «կարմիր սատանաները» հյուրընկալվեցին «Սթոք Սիթիին» և ոչ-ոքի խաղացին։ Հաշիվը 43-րդ րոպեին բացեց Էրիկ Շուպո-Մոտինգը։ Նախքան ընդմիջում հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ պատասխան գոլը խփեց Մարկուս Ռաշֆորդը։

Երկրորդ կեսում ևս թիմերը մեկական գոլ խփեցին։ 57-րդ րոպեին իր խաղով հիացրեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը․ Հենրիխը փոխանցում կատարեց Ռոմալու Լուկակուին, ում առաջին հարվածը Ջեկ Բատլենդը հետ մղեց, սակայն Լուկակուն արագ արձագանքեց հետ եկած գնդակին և հաշիվը դարձրեց 1։2։ Հյուրերի ուրախությունը երկար չտևեց, քանի որ 63-րդ րոպեին Շուպո-Մոտինգը դուբլ ձևակերպեց։

Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 84 րոպե, ապա նրան փոխարինեց Ջեսի Լինգարդը։

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 10 միավոր և «Մանչեսթեր Սիթիի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Սթոք Սիթին» 5 միավորով եզրափակում է տասնյակը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, չորրորդ տուր

«Սթոք Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։2
Գոլերը՝ Շուպո-Մոտինգ 43՛, 63՛ – Ռաշֆորդ 45+1՛, Լուկակու 57՛ 

sport.times.am

Դիտվել է՝