«Մանչեսթեր Սիթին» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Լիվերպուլի» նկատմամբ

timthumb (4)okk

Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տոնեց «Լիվերպուլի» նկատմամբ․ «քաղաքայինները» 5 անպատասխան գնդակ խփեցին։timthumb (4)

Խոսեպ Գվարդիոլայի սաներից դուբլի հեղինակ դարձան Գաբրիել Ժեզուսն ու Լերոյ Սանեն, մեկ գոլ էլ խփեց Սերխիո Ագուերոն։ «Լիվերպուլը» 37-րդ րոպեից խաղաց 10 հոգով, քանի որ Սադիո Մանեն դարպասապահի նկատմամբ կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 10 միավոր և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիվերպուլը» մնաց 7 միավորով։

Անգլիայի Պրեմիեր լիգա, չորրորդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»՝ 5։0
Գոլերը՝ Ագուերո 24՛, Ժեզուս 45՛, 53՛, Սանե 77՛, 90՛

sport.times.am

Դիտվել է՝