ԱԳ. Արոնյանը թայ-բրեյքում հաղթեց աշխարհի ուժեղագույն շախմատիստուհուն

image

Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանը դժվարությամբ հաղթահարեց 1/32 եզրափակչի փուլը: 

Հայ գրոսմայստերը մրցում էր աշխարհի ուժեղագույն շախմատիստուհի Հոու Յիֆանի հետ: Դասական շախմատում անցկացված երկու պարտաիներն ավարտվել էին ոչ-ոքի արդյունքով, ուստի նշանակվել էր թայ-բրեյ` արագ շախմատի կանոններով: 

Թայ Բրեյքում նույնպես մեկնարկային երկու պարտաիները խաղաղ ելք ունեցան, ուստի անցկացվեց նաև երրորդ ու չորրորդ մրցախաղերը`  կայծակնային շախմատում: Այդ պարտիաներում արդեն Արոնյանն ամբողջովին գերազանցեց չինուհուն և երկու անգամ հաղթեց նրան:

34-ամյա շախմատիստը մտավ 1/16 եզրափակիչ, որում նրա մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:

Թայ-բրեյքի երրորդ պարտիան. Արոնյանը` սևերով

111111111111111111111

Թայ-բրեյքի չորրորդ պարտիան. Արոնյանը` սպիտակներով

222222222222222222222

sport.times.am

Դիտվել է՝