Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

timthumb (1)

Իտալական «La Gazzetta dello Sport»-ը ներկայացրել է Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների աշխատավարձերի թարմացված աղյուսակը:

Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն են Լեոնարդո Բոնուչին («Միլան») ու Գոնսալու Իգուայինը (Յուվենտուս»): Նրանք տարեկան ստանում են 7,5 միլիոն: Դա «մաքուր» աշխատավարձն է, որում հնարավոր պարգևավճարները հաշվարկված չեն: Օրինակ` բոնուսներ ստանալու դեպքում Բոնուչիի աշխատավարձը կարող է հասնել 10 միլիոնի:

Երրորդ տեղում է «Յուվենտուսի» մեկ այլ հարձակվող Պաուլո Դիբալան: Արգենտինացին տարեկան ստանում է 7 միլիոն եվրո: Հնգյակը եզրափակում են Ջանլուիջի Դոնարուման («Միլան», 6 միլիոն) և Դուգլաս Կոստան («Յուվենտուս», 6 միլիոն):

Բոլոր թիմերի ամբողջական ցանկերը ներկայացնում ենք լուսանկարներով.

sport.times.am

Դիտվել է՝