Ռոնալդինյոն հանգստացնում է «Լիվերպուլի» երկրպագուներին․ Կոուտինյոն չի հրաժարվի խաղալուց

image

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Ֆիլիպե Կոուտինյոյի պահվածքի մասին։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Կոուտինյոն հրաժարվում է մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, քանի որ անգլիական ակումբն իր տրանսֆերը չի վաճառել «Բարսելոնային»։

-Այո՛, Կոուտինյոն հասկացրել է, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Հիմա նա հիասթափված է, քանի որ «Բարսելոնայում» խաղալը շատ ֆուտբոլիստների երազանքն է։ Համոզված եմ՝ նա դեռ հնարավորություն կունենա, քանի որ «Բարսելոնայում» ցույց են տվել, թե որքան շատ են ցանկանում ձեռք բերել նրա տրանսֆերը։ Չեմ կասկածում՝ այս տրանսֆերային պատմությունը չի ավարտել։

Չնայած տեղի ունեցածին՝ Կոուտինյոն ուժերը չի խնայի։ Նա այդպիսի բնավորություն չունի։ Բացի այդ, ոչ մի ֆուտբոլիստ չի հրաժարվի Չեմպիոնների լիգայում հանդես գալուց։ «Լիվերպուլի» երկրպագուները կարող են չանհանգստանալ։ Ես չեմ հավատում շրջանառվող լուրերին, քանի որ ճանաչում եմ Ֆիլիպեին և գիտեմ նրա անցած ճանապարհը,- Ռոնալդինյոյի խոսքը փոխանցում է «Daily Mail»-ը։ 

sport.times.am

Դիտվել է՝