ԱԳ. Արոնյանը մրցեց աշխարհի ուժեղագույն շախմատիստուհու հետ

timthumb (2)

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայանում են 1/32 եզրափակիչ փուլի առաջին պարտիաները:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է աշխարհի ուժեղագույն կին շախմատիստի` չինացի Հոու Յիֆանի հետ: Պարտրայի ընթացքում կատարվել է 20 քայլ, որի ժամանակ բավականին շատ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն գրոսմայստերները ոչ-ոքիի են համաձայնել:Снимок

Պատասխան մրցախաղը, որում Արոնյանը խաղալու է սպիտակներով, կկայանա վաղը:

Նշենք, որ 1/64 եզրափակչից դուրս են մնացել Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

sport.times.am

Դիտվել է՝