Ինչո՞ւ է են ձախողվել «Չելսի» երկու տրանսֆերները. մանրամասներ

timthumb (1)

Հայտնի են դարձել «Էվերթոնի» կիսապաշտպան Ռոս Բարկլիի` «Չելսի» չկայացած տրանսֆերի մանրամասները, որոնք ներկայացրել է «The Times»-ը:

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ակումբի կողմից հեռացված է եղել բանակցային գործընթացից, քանի որ նրա խոսքերի պատճառով խափանվել է Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենի տեղափոխությունը: Վերջինս իտալացու հետ զրույցից հետո ընտրել է «Լիվերպուլը»: 

Կոնտեն Չեմբերլենին ասել է, որ նա մեկնարկային կազմի համար մրցակցելու է Վիկտոր Մոզեսի հետ, ով 3-4-3 դասավորությունում գործում է աջ կիսապաշտպանի գոտում: Անգլիացին ասել է, որ իր նախընտրելի դիրքը եզրային հարձակվողն է:

Այնուհետև, երբ Ռոս Բարկլիի տրանսֆերի ձևակերպումից առաջ սկսվել է վերջինիս բուժզննումը, անգլիացին ցանկացել է զրուցել Կոնտեի հետ, որպեսզի հասկանա, թե մարզիչն իր հետ ինչպիսի հուսյեր է կապում: Լոնդոնցիների ներկայացուցիչները թույլ չեն տվել կապնվել 48-ամյա մասնագետի հետ, ինչի հետևանքով Բարկլին հրաժարվել է տեղափոխությունից: 

Անգլիացու պայմանագրի ժամկետը լիվերպուլցիների հետ սպառվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

sport.times.am

Դիտվել է՝