Ինչո՞վ է «Ռեալը» գերազանցում «Բարսելոնային»․ Չավիի կարծիքը

timthumb (1)

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին ընդգծել է մեկ զգալի տարբերություն, որը «Ռեալին» օգնում է գերազանցել կատալոնացիներին:

«Այդ երկու ակումբների միջև մեկ մեծ տարբերություն կա: Երբ գործերն անհաջող են դասավորվում, «Ռեալում» բոլորը համախմբվում են` ֆուտբոլիստները, ղեկավարությունը, մարզիչները, երկրպագուները և նույնիսկ մամուլը: Արդեն քանի տարի է՝ Մադրիդի ղեկավարությունում ընդդիմություն չկա: 

«Բարսելոնայում» ընդդիմություն կա, և ակումբի նախագահն իր պաշտոնում կարող է ընդամենը 6 տարի մնալ: Այդ պատճառով «Բարսելոնան» երբեք համախմբված չի լինում: Ես շարունակում եմ պնդել, որ «Բարսելոնան» աշխարհի ամենաբարդ ակումբն է, որտեղ ամենադժվարն է հաջողության հասնել: Ընդ որում այդ դժվարությունը ոչ միայն ֆուտբոլիստներին է վերաբերվում»,- Չավիի խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

sport.times.am

Դիտվել է՝