Վենգեր․ Մբապեն կարող է դառնալ նոր Պելե

timthumb

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է տեղեկատվությունը, որ լոնդոնյան ակումբը «Մոնակոյի» կիսապաշտպան Տոմա Լեմարի տրանսֆերի համար 100 միլիոն եվրո է առաջարկել։ Վենգերը նաև նշել է, որ հրաժարվել են 180 միլիոն եվրո վճարել Կիլիան Մբապեի համար, ով «Մոնակոյից» տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»։

-Առաջարկե՞լ ենք 100 միլիոն եվրո Լեմարի համար։ Այո, ցանկանում էինք գնել նրա տրանսֆերը, սակայն Տոման որոշեց մնալ «Մոնակոյում»։ Ամեն դեպքում, շարունակելու ենք հետևել նրան։

Ինչ վերաբերվում է Մբապեին՝ նա կարող է նոր Պելե դառնալ։ Նա անսահման տաղանդի տեր ֆուտբոլիստ է և դեռ 18 տարեկան է։ Նրա ծառայություններով ևս հետաքրքրված ենք եղել, սակայն մեզ համար շատ կլիներ 180 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆեր ձևակերպելը,- Վենգերի խոսքը փոխանցում է «Le Figaro»-ն։

sport.times.am

Դիտվել է՝