Հայտնի է Հայաստան-Դանիա խաղի մրցավարական անձնակազմը

timthumb (28)

Սեպտեմբերի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրի՝ Հայաստան-Դանիա հանդիպումը:

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խաղը կսպասարկի Շոտլանդիայի մրցավարական անձնակազմը՝ Բոբի Մեդենի գլխավորությամբ: Մեդենի գնականներն են Գրեմ Ստյուարտը և Ալասթայր Մաթերը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Էնդրյու Դալլասը: Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Կլոդ Ռունավոն (Ֆրանսիա), մրցավարների տեսուչը՝ Կոնրադ Պլաուցը (Ավստրիա):

sport.times.am

Դիտվել է՝