Կրիշտիանու Ռոնալդուն նոր բարձունքներ է գրավում

image

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ֆարերյան կղզիների հետ խաղում (5:1) դառնալով հեթ-տրիկի հեղինակ, մի քանի ռեկորդ թարմացրեց։

Ֆարերյան կղզիների դարպասը խփած երրորդ գոլը Ռոնալդուի համար 14-րդն էր ԱԱ-2018-ի ընտրական փուլում։ Այսպիսով, Ռոնալդուն կրկնեց Հարավսլավիայի հավաքականի հարձակվող Պրեդրագ Միյատովիչի ցուցանիշը, որը վերջինս գրանցել էր ԱԱ-1998-ի ընտրական փուլում։ Սա Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում լավագույն ցուցանիշն է եվրոպացի ֆուտբոլիստների համար։ Նշենք, որ Միյատովիչը իր 14 գոլից 7-ը խփել է հունգարացիների հետ անցումային խաղերում (այդ դիմակայությունում Հարավսլավիան հաղթեց ընդհանուր 12։1 հաշվով)։ Ռոնալդուն դեռ 3 հանդիպում ունի նոր ռեկորդ սահմանելու համար։

Ռոնալդուն Աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում արդեն 29 գոլ է խփել։ Եթե հաշվի առնենք նաև Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերը՝ Ռոնալդուի ակտիվում 32 գոլ կա, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է։ Նախքան այս ռեկորդակիրը Միրոսլավ Քլոզեն էր։

Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդները

ՈւԵՖԱ-ի որակավորման փուլի մեկ շրջանում խփած գոլերի քանակով ռեկորդը

14 – Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) ԱԱ-2018
14 – Պրեդրագ Միյատովիչ (Հարավսլավիա) ԱԱ-1998

Աշխարհի առաջնությունների ընտրական փուլի լավագույն ռմբարկուները (հաշվի առնելով բոլոր կոնֆեդերացիաները)

19 – Կարիմ Բագերի (Իրան), Ասիա, 1998
16 – Արչի Թոմփսոն (Ավստրալիա), Օվկիանիա, 2002
15 – Կարլոս Պավոն (Հոնդուրաս), ԿՈԿԱՆԿԱՖ, 2002
14 – Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), ՈւԵՖԱ, 2018
14 – Հարեդ Բորխետի (Մեքսիկա), ԿՈԿԱՆԿԱՖ, 2006
14 – Կաձու Միուրա (Ճապոնիա), Ասիա, 1998

Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների որակավորման փուլերի լավագույն ռմբարկուները (միայն ՈւԵՖԱ)

Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 49 (6 գոլ՝ անցումային խաղերում)

Ռոբի Քին (Իռլանդիա) – 41 (5 գոլ՝ անցումային խաղերում)
Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա) – 38 (5)
Անդրեյ Շևչենկո (Ուկրաինա) – 36 (3)
Հական Շյուքյուր (Թուրքիա) – 36 (2)
Էդին Ջեկո (Բոսնիա և Հերցեգովինա) – 35 (1)
Ուեյն Ռունի (Անգլիա) – 30

Ռոնալդուն՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղում

Ռոնալդուի ռեկորդները Պորտուգալիայի հավաքականում

•Եվրոպայի առաջնությունում խաղերի քանակը –  21

•Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկու – 9 (կիսում է ռեկորդը Միշել Պլատինիի հետ)

•Գոլ է խփել Եվրոպայի 4 առաջնություններում

•Միակ ֆուտբոլիստը, ով երեքական գոլը է խփել Եվրոպայի տարբեր առաջնություններում

•Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկու՝ ներառյալ որակավորման փուլը – 29

•Աշխարհի առաջնությունների (որակավորման փուլը ներառյալ) լավագույն եվրոպացի ռմբարկու – 32 գոլ

•Աշխարհի առաջնությունների եվրոպական որակավորման փուլի լավագույն ռմբարկու – 29

•Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերի լավագույն ռմբարկու – 49

•Պորտուգալիայի հավաքականում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր – 144

•Պորտուգալիայի հավաքականի լավագույն ռմբարկու – 78

Ակումբային և անհատական ռեկորդներ

•Եվրագավաթների լավագույն ռմբարկու – 108

•Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու – 105

•Չեմպիոնների լիգայի մեկ խաղարկությունում խփած գոլերի քանակով ռեկորդակիր – 17 (2013-14թթ․ մրցաշրջան)

•«Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու – 407

•«Ոսկե խաղակոշիկների» ESM քանակով ռեկորդակիր (Լիոնել Մեսսիի հետ կիսում է ռեկորդը) – 4 (2007-08թթ․, 2010-11թթ․, 2013-14թթ․, 2014-15թթ․)

•ՈւԵՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում ամենաշատը հայտնված ֆուտբոլիստ – 11 (2004, 2007-2016)

•ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի քանակով ռեկորդակիր – 3 (2014, 2016, 2017)։

sport.times.am

Դիտվել է՝