ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները

aronyan

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները։

Ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2827): Երկրորդ հորիզոնականում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2804), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2803)։ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն այժմ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը (2802)։

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ՝ Սերգեյ Մովսեսյանը 72-րդ է (2671), Վլադիմիր Հակոբյանը` 79-րդը (2667), իսկ Գաբրիել Սարգսյանը` 100-րդը (2652):

Լավագույն տասնյակ

1. Մագնուս Կարլսեն – 2827
2.Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2804
3. Վլադիմիր Կրամնիկ – 2803
4. Լևոն Արոնյան – 2802
5. Ֆաբիանո Կարուանա- 2799
6. Շահրիյար Մամեդյարով– 2797
7. Վիշվանաթան Անանդ- 2794
8. Ուեսլի Սո – 2792
9. Ալեոքսանդր Գրիշչուկ– 2788
10. Հիկարու Նակամուրա- 2781

Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2670): Երկրորդ տեղում է Աննա Մուզիչուկը (2576), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ցզյու Վենցզյունը (2574): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը  51-րդ հորիզոնականում է (2415), իսկ Լիլիթ Մկրտչյանը` 56-րդ (2401):

Լավագույն տասնյակ

1. Հոու Յիֆան – 2666
2. Աննա Մուզիչուկ – 2576
3. Ցզյու Վենցզյուն – 2574
4.Համփի Կոներու – 2557
5. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2552
6. Մարիա Մուզիչուկ – 2544
7. Վիկտորիա Չմիլիտե – 2542
8. Կատերինա Լահնո- 2541
9. Լեյ Տինժի– 2534
10. Հարիկա Դրոնավալի – 2528

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2748)։ Դուդա Յան-Քշիշտոֆը երկրորդն է (2697), իսկ Վլադիսլավ Արտեմևը (2692) եզրափակում է լավագույն եռյակը: ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սևյանը (2610) 7-րդ հորիզոնականում է։ Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը 17-րդ հորիզոնականում է (2570), Մանուէլ Պետրոսյանը՝ 26-րդ (2559), Տիգրան Հարությունյանը` 51-րդ (2520), Հարություն Բարսեղյանը` 95-րդ (2474), Արամ Հակոբյանը` 96-րդ (2472):

Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2909): Երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը (2852), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2833) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2820) 7-րդ հորիզոնականում է։

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2948)։ Սերգեյ Կարյակինը (2889) երկրորդն է, իսկ Լևոն Արոնյանը (2863) եզրափակում է լավագույն եռյակը:

sport.times.am

Դիտվել է՝