«Բարսելոնան» խառնում է «Լիվերպուլի» ծրագրերը

timthumb

«Բարսելոնան» միացել է «Մոնակոյի» եզրային կիսապաշտպան Տոմա Լեմարի տրանսֆերի համար պայքարին,- գրում է sport.es-ը: Վերջին օրերի ընթացքում մերսիսայդցիները 72, այնուհետև 80 միլիոն եվրո են առաջարկել ֆրանսիացու տրանսֆերի համար: Լիգա 1-ի չեմպիոնը մերժել էր առաջին դիմումը, սակայն երկրորդի շուրջ դեռ բանակցություններ են ընթանում:

Հաշվի առնելով, որ Ֆիլիպե Կոուտինյոյի` «Բարսելոնա» տեղափոխվելու շուրջ արդեն տեղեկություններ կան, 21-ամյա ֆուտբոլիստի ձեռք բերելու անգլիացիների փորձերը որպես բրազիլացուն փոխարինող գտնելու միջոց են դիտարկվում: Սակայն ճանաչված լրագրող Գիլյեմ Բալագեն այսօր հայտնել է անկախ Կոուտինյոյի հեռանալուց, Լեմարին հրավիրելու «Լիվերպուլի» նպատակի մասին:

Այդ տեղեկությունը բացատրում է ֆրանսիացուն հրավիրելու «Բարսելոնայի» փորձերը: Նախ, Լեմարը «կապտանռնագույնների» համար այլընտրանքային տարբերակ է, և հետո դա կխառնի «Լիվերպուլի» ծրարգերը, որոնք կարող են վերջին պահին հրաժարվել բրազիլացուն վաճառելուց և փորձեն պարզապես համալրել կազմը:

Իրադարձությունների նման զարգացման դեպքում «բլաուգրանան» կարող է կրկնել անգլիացիների առաջարկը և կլինի ավելի նախընտրելի դիրքում, քանի որ Տոման անմիջապես ցանկություն է հայտնել միանալ «Բարսելոնային»:

sport.times.am

Դիտվել է՝