Ֆրանսիան պատմության մեջ 2-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն

fra700

Հաղթողի կոչման համար պայքարում Ֆրանսիայի հավաքականը 4:2 հավով հաղթեց Խորվաթիային:

Նախ 18-րդ րոպեին Մանջուկիչը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը, ապա 10 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Իվա Պերիշիչը: Իսկ 38-րդ րոպեին ֆրանսիացիները կրկին առաջ անցան հաշվի մեջ։  Հանդիպման գլխավոր մրցավարը նշանակեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։

Այնուհետև երկրորդ խաղակեսում 59-րդ րոպեին  գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան, իսկ 6 րոպե անց Մբապեն դիպուկ հարվածեց՝ հաշիվը դարձնելով 4-1:

69-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Լորիսի կոպիտ սխալից հետո, Մանջուկիչը գնդակը ուղարկեց Ֆրանսիայի հավաքականի դարպասը՝ հաշիվը դարձնելով 4-2: 

Ֆրանսիայի հավաքականը 1998 թվականից հետո պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն:

Դիտվել է՝