«Մանչեսթեր Յունայթեդի» փայլուն մեկնարկը. Մխիթարյանը` 2 գոլային փոխանցման հեղինակ

image

Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել է «Վեսթ Հեմին»: «Կարմիր սատանաների» հսկայական առավելությամբ անցած հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով:

Հաշիվը բացվել է առաջին կեսում: Լոնդոնցիները գնդակի կորուստ են թույլ տվել, Մարկուս Ռաշֆորդն առաջ շարժվելուց հետո այն հասցեագրել է Ռոմելու Լուկակուին, ում հարվածից հետո գնդակը դիպչել է դարպասաձողին ու հայտնվել դարպասում:

Երկրորդ կեսում Ժոզե Մուորինյուի թիմն ավելացրել է ճնշումը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով գործում էր ենթահարձակվողի դիրքում, դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ: Նախ տուգանային հարվածի ժամանակ նրա փոխանցումից հետո աչքի է ընկել նույն Լուկակուն, իսկ հանդիպման վերջնամասում Հենրիխն օգնել է աչքի ընկնել փոխարինման մտած Անտոնի Մարսիալին:

Վերջին րոպեին միջին տարածությունից կատարած հարվածով և գոլով առանձնացել է Պոլ Պոգբան:

Անգլիայի առաջնություն. 1-ին տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեսթ Հեմ»` 4:0
Լուկակու (33, 43), Մարսիալ (87), Պոգբա (90)

sport.times.am

Դիտվել է՝