Մբապեի տեղափոխությունը կարող է գերազանցել Նեյմարի տրանսֆերային ռեկորդը

timthumb (1)

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն շատ մոտ է «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելուն:

Լիգա 1-ի չեմպիոն ընդունել է ֆրանսիացու տրանսֆերը 190 միլիոն եվրոյով վաճառելու առաջարկը,- գրում է «The Times»-ը:

Աղբյուրը նշում է, որ գործարքում ներառված են լինելու հնարավոր բոնուսներ, որոնց վճարման դեպքում ընդհանուր գումարը կգերազանցի ՊՍԺ-ի նորեկ Նեյմարի տրանսֆերային ռեկորդը: Բրազիլացու համար փարիզցիները «Բարսելոնային» 222 միլիոն եվրո են վճարել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 18-ամյա ֆուտբոլիստն ու մայրաքաղաքային ակումբը համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը: Մբապեն կկնքի 5 տարվա պայմանագիր: Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 10 միլիոն եվրո:

Դիտվել է՝