Ֆեդերերն անկասելի է. հայտնի է եզրափակչում նրա մրցակիցը

timthumb (23)

Մոնրեալում ընթացող Մասթերս կարգի մրցաշարում կայացել է կիսաեզրափակիչը:

Ռոջեր Ֆեդերերը մրցել է հոլանդացի Ռոբին Հասեի հետ և համառ պայքարում հաղթանակ տոնել: Առաջին սեթում շվեյցարացին առավելության է հասել մեկ բրեյք ավելին կատարելու շնորհիվ: Երկրորդում թայ-բրեյք է խաղարկվել, որում հաղթել է Ռոջերը: Վերջնական հաշիվն է 6:3, 7:6 (5):

Եզրափակչում 36-ամյա թենիսիստը մրցելու է Ալեքսանդր Զվերևի հետ: Աշխարհի 8-րդ ռակետն այսօր պարտության է մատնել Կանադան ներկայացնող Դենիս Շապավալովին (6:4, 7:5): Հենց այդ 18-ամյա թենիսիստն էր հետագա պայքարից դուրս թողել Ռաֆայել Նադալին:

Նշենք, որ Ֆեդերերը 16-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նա անպարտելի է հունիսի կեսերից սկսած:

sport.times.am

Դիտվել է՝