ԱԱ. Հայաստանը հաղթեց Սլովակիային և դարձավ միանձնյա առաջատար

image

Բասկետբոլի աշխահի առաջնության ընտրական փուլի B դիվիզիոնում Հայաստանի հավաքականը 92:78 հաշվով հաղթել է Սլովակիայի ընտրանուն:

Բրատիսլավայում կայացած հանդիպման ժամանակ որոշիչ է դարձել երկրորդ քառորդը, որը հայբասկետբոլիստները հաղթել են 25:11 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Ռայան Բոաթրայթն էր, ով վաստակեց 22 միավոր:

A ենթախմբի մյուս մրցավեճում Շվեդիան 88:72 հաշվով պարտության է մատնել Բոսնիա և Հերցեգովինային։

4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով գլխավորում է Ա ենթախումբը:
Խմբում առաջին 2 տեղերը գրաված թիմերը դուրս կգան ընտրական A դիվիզիոն, որի հանդիպումները կսկսվեն նոյեմբերին։

sport.times.am

Դիտվել է՝