Գերմանիայի գավաթ. «Բավարիայի» ու «Բորուսսիայի» խոշոր հաշվով հաղթանակները

timthumb (1)

Գերմանիայի գավաթի 1/32 եզրափակում տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնց թվում եղել են այդ երկրի առաջատար երկու թիմերը:

Գործող գավաթակիր Դորտմունդի «Բորուսսիան» մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով առավելության է հասել «Ռիլազինգեն Ալենի» նկատմամբ:

Ռուրյան թիմի կազմում հաշիվը բացել է պաշտպան Մարկ Բարտրան: Այնուհետև հեթ-տրիկի հեղինակ է դարձել Պյեր Էմերիկ Օբամեյանգը: Գաբոնցու գոլերից մեկը գրանցվել է 11-մետրանոց հարվածով:

Վստահ հաղթանակ է տոնել նաև «Բավարիան»: Մյունխենցիները հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախել են «Խեմնիտցերին»:


Կարլո Անչելոտիի թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին: Մեկական անգամ աչքի են ընկել նաև Կինգսլի Կոմանը, Ֆրանկ Ռիբերին ու Մաթս Հումելսը: Լեհի ու փորձառու ֆրանսիացու գոլերը գրանցվել են տուգանային հարվածով:

Գերմանիայի գավաթ

«Ռիլազինգեն Ալեն» – «Բորուսսիա» Դ.` 0:4
Գոլերը. Բարտրա (12), Օբամեյանգ (41, 55, 80)

«Խեմնիտցեր» – «Բավարիա»` 0:5
Գոլերը. Լևանդովսկի (20, 60), Կոման (51), Ռիբերի (79), Հումելս (89)

sport.times.am

Դիտվել է՝