«Ռեալը»` Մբապեին. Հաջողություն ՊՍԺ-ում

timthumb (1)

«Onda Cero»-ի լրագրող Էկտոր Ֆերնանդեսը պատմել է, թե ինչ հանգամանքներում է Մադրիդի «Ռեալը» հրաժարվել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերից: Լրագրողի խոսքերով` նման որոշում է կայացվել ֆրասիացու պահանջած աշխատավարձի պատճառով, որն «արքայական ակումբում» չափազանցված են համարել:

«Մբապեն «Ռեալից» «մաքուր» (հարկերը վճարելուց հետո-խմբ.) 12 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ է պահանջել: Հենց այդպիսի առաջարկ է նա ստացել ՊՍԺ-ից: 

Մադրիդցիները հրաժարվել են տրանսֆերից` 18-ամյա ֆուտբոլիստին ասելով. 

«Շնորհավորում ենք և հաջողություն մաղթում ՊՍԺ-ում»»,- իր թվիթերյան էջում գրել է Ֆերնանդեսը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, ըստ որի Մբապեի տրանսֆերի համար «Պարի Սեն Ժերմենը» 160 միլիոն եվրո է վճարելու: Եվս 20 միլիոն նախատեսված կլինի որպես պարգևավճար:

sport.times.am

Դիտվել է՝