Սինքֆիլդ. Արոնյանը պարտվեց Կարլսենին և չեմպիոն չդարձավ

timthumb

Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվել է շախմատի գերխոշոր մրցաշարը: Վերջին տուրում երեք գրոսմայստերներ` Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վարշե Լագրավը և Լևոն Արոնյանը ունեին 5-ական միավորվ և հավակնում էին չեմպիոնի կոչմանը:

Ամենաբարդ իրավիճակում Արոնյանն էր, ով սև խաղաքարերով մրցում էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Հայ շախմատիստը պարտավոր էր միմիայն հաղթանակի ձգտել, որովհետև հավասար միավորների դեպքում ֆրանսիացին ու հնդիկը լրացուցիչ ցուցանիշներով կգերազանցեին նրան:

Արոնյանը ստիպված էր աշխարհի չեմպիոնի հետ ռիսկային ոճով խաղալ, ինչը սպասվածի պես դրական արդյունքի չբերեց: Նորվեգացին հեշտությամբ առավելություն ստացավ և հաղթանակ տոնեց:

Снимок

Մրցաշարի չեմպիոն դարձավ Վարշե Լագրավը (6 միավոր), ով սպիտակներով պարտության մատնեց հետնապահ Յան Նոպմինաչտնիին: Անանդը սևերով ոչ-ոքի խաղաց մեկ այլ հետնապահ Ուեսլի Սոյի հետ:

Արոնյանը զբաղեցրեց 4-րդ տեղը, քանի որ Կարլսենը կարողացավ շրջանցել նրան և վաստակել 5,5 միավոր:

sport.times.am

Դիտվել է՝