Ինչպե՞ս հայ գործարարը դարձավ աշխարհի ամենահայտնի թենիսիստուհու ընտրյալը

timthumb

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը պատմել է Ալեքսիս Օհանյանի հետ իր սիրո պատմությունը: 

Թենիսիտուհի Սերենան ու Ալեքսիսը ծանոթացել են 2015-ին, Հռոմում: Օհանյանը գինարբուքից հետո գնում էր նախաճաշելու հյուրանոցում ու պատահմամբ նստում է մարզուհու և նրա ընկերների կողքին: Սկզբում վերջիններս ցանկանում են ազատվել Օհանյանի ներկայությունից, ու ասում են, թե սեղանի կողքին առնետ կար: Երբ Ալեքսիսն ասել է, որ չի վախենում կրծողներից, Ուիլյամսը նրան իր սեղանի մոտ է հրավիրել: Միայն այդ ժամանակ նա ««98%» համոզվեց, որ իր առջև հայտնի մարզուհի էր»:

Թենիսիստուհին ու «Reddit» սոցիալական կայքի հիմնադիրը զրուցեցին, թեև նա տանել չէր կարողանում թենիսը, Սերենան էլ ոչինչ չէր լսել աշխարհի ամենահայտնի կայքերից մեկի մասին: Արդյունքում, Սերենան մեր հայրենակցին հավիրեց հետևել Հռոմի խաղերից մեկին: Նա վատ խաղաց (թեև հաղթեց) ու որոշեց Օհանյանին մի ուրիշ խաղի էլ հրավիրել` «Ռոլան Գարրոսում»: Օհանյանին թվաց, թե այդ հրավերը քաղաքավարությունից դրդված է, բայց ամեն դեպքում գնաց, չէ որ հետո «թոռներին պատմելու բան կունենար»:

Փարիզում Օհանյանն ու Ուիլյամսն Էյֆելյան աշտարակը բարձրացան, գնացին կենդանաբնանական այգի: Սերենան նկատեց, որ Ալեքսիսն այն մարդկանցից էր, ովքեր «մի ուսապարկով են ճանապարհորդում» ու նախագծեր չեն կազմում, իսկ Օհանյանը զգաց, որ Ուիլյամսի պես հայտնի մարդու համար միայնակ լինելը նորություն էր, քանի որ նրա շուրջ միշտ օգնականներ են պտտվում: 

2016-ի գարնանն Օհանյանը հասկացավ, որ ցանկանում է ամուսնանալ Ուիլյամսի հետ. «Նրա մեջ տեսա այն մարդուն, ում պատճառով ցանկանում էի ավելի լավը դառնալ»: Նա որոշեց Հռոմում առաջարկություն անել, քանի որ այնտեղ էին ծանոթացել: Սերենայի ընկերներին խնդրեց համոզեն նրան մեկնել Իտալիա:

Ուիլյամսը պատմում է, որ ինքնաթիռի մեջ մտածում էր, որ ժամանակը եկել է. «Սերենա, դու 35 տարեկան ես, չէ որ դու ուզում ես դա»: Հռոմում Օհանյանը նրան տարավ այն նույն սեղանի մոտ, որտեղ ծանոթացել էին, ծնկի եկավ ու առաջարկություն արեց: 
Դրանից հետո Սերենան նշանադրության, Օհանյանի հետ պատահական ծանոթության ու Հռոմում ստացած առաջարկության մասին գրեց «Reddit»-ում: 

Երբ ամերիկուհին իմացավ հղիության մասին, Օհանյանին Մելբուռն հրավիրեց, որտեղ պատրաստվում էր հերթական մրցաշարին: Թենիսիստւհին չբացահայտեց պատճառը. Օհանյանը մտածեց, թե առողջական խնդիրներ կան: Երբ Օհանյանը եկավ, Սերենան նրան ծրար տվեց, որտեղ հղիության դրական արդյունքով 6 թեստ էր դրված: 
Ավստրալիայի այդ մրցաշարում Սերենան հաղթեց:

Հիմա Սերենան մտադիր է 2018-ին կորտ վերադառնալ` ծննդաբերությունից 3 ամիս անց: Նրա բոլոր ծանոթները միաձայն ասում են, որ եթե Սերենան այդպես է ասել, ուրեմն այդպես էլ լինելու է:

sport.times.am

Դիտվել է՝