Մարսելո. Մոուրինյուի և Զիդանի միջև տարբերությունը «Ռեալի» հետ տիտղոսներն են

новый коллаж

«Ռեալի» պաշտպան Մարսելոն ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք հանդիպումից առաջ համեմատել է երկու թիմերի գլխավոր մարզիչներ Զինեդին Զիդանին ու Ժոզե Մոուրինյուին:

«Իհարկե, նրանց միջև տարբերություն կա, բայց դժվարանում եմ խոսքեր գտնել դրանք բացատրելու համար: Խաղացել եմ Ժոզեի գլխավորությամբ, նա հիանալի մարզիչ է: Մոուրինյուն օգնեց մեզ տիտղոսների համար պայքարել:

Ինչ վերաբերվում է Զիզուին, նրա մասին իմ կածիքին լավատեղյակ եք: Մոուրինյուի և Զիդանի միջև տարբերությունը «Ռեալի» նվաճած տիտղոսների մեջ է»,- բրազիալցու խոսքերն է մեջբերել as.com-ը:

sport.times.am

Դիտվել է՝