Կլոպ. «Լիվերպուլը» պայքարելու է չեմպիոնության համար

timthumb (1)

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է Անգլիայի առաջիկա առաջնությունում թիմի նպատակների մասին:

«Պայքարելու ենք չեմպիոնության համար: Չի կարելի մրցաշրջանը սկսել առանց հավակնությունների: Պետք է նպատակներ դրվեն: Մենք շատ լավ թիմ ունենք: 

Նախորդ մրցաշրջանում մեր բախտը մի փոքր չբերեց: Կարծում եմ` կարող ենք ավելի լավ խաղալ: Հուսանք, որ ամեն ինչ կստացվի և ստիպված չենք լինի շատ բան փոխել»,- գերմանացու խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:

ԱՊԼ-ի նախորդ առաջնությունում մերսիսայդցիները գրավել են 4-րդ տեղը, ուստի Չեմպիոնների լիգայում մեկնարկելու են որակավորման 4-րդ փուլից:

sport.times.am

Դիտվել է՝